2012-2013 ուս. տարվա կիսամյակային հաշվետվություն

Published 24 января, 2013 by nonishk

Միջին դպրոցի սովորողիկիսամյակայինհաշվետվություն

 

Անուն – ազգանուն   Գրիգորյան Նոնա
էլ. Հասցե  gnona@mskh.am
Դպրոց  Հիմնական
Դասարան  5-րդ
Անձնականբլոգ (դնել հղումը)

https://nonishk.wordpress.com/

Սոց.ցանցի էլ. Հասցեն  facebook  Nona           Grigoryan

Հեռախոս

 

 

 
Դասերից բացակայությունները  

28 ժամ

Ընդհանուր պարապմունքներից բացակայությունները 1 անգամ
Ֆիզկուլտուրայից բացակայությունները 1 անգամ
Ձմեռային ճամբարից բացակայությունները 0
Մասնակցություն առցանց քննարկումներին (դնել հղումը) 0
Ընտրությամբ գործունեության աշխատանքներ ( հղումներ)  

http://himnakan.mskh.am/node/3338 http://himnakan.mskh.am/node/3122

 

Ուսումնական նյութերի ստեղծում (հղումները) http://himnakan.mskh.am/node/3666

http://himnakan.mskh.am/node/3659

Կայքի նյութերր ( հղումները) http://himnakan.mskh.am/node/3659

http://himnakan.mskh.am/node/3657

http://himnakan.mskh.am/node/3666

http://himnakan.mskh.am/node/3438

http://himnakan.mskh.am/node/3437

Մասնակցություն տոնացույցով նախատեսած միջոցառումներին http://www.mskh.am/am/21094  

 

Շ.Ազնավուրի անվան հրապարակ, Flash mob

Թթուդրիկի ծես

Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Մեդիաուրբաթներ

Ամանորյա ծես

 

Մասնակցություն մեդիաօլիմպիադաներին  

Ձմեռային

 

Մասնակցություն հասարակական նախագծերին  

Հանրօգուտ աշխատանքներ   դպրոցի բակում,Էկոլոգիական նախագիծ Հրազդանի կիրճում « Աղբ»

Ուսումնական ճամփորդություններ (թվարկել)  

Հատիս լեռ,ԱստղացուցարանՍահադաշտՀ.Թումանյանի  անվ. Տիկնիկաjին թատրոն

 

ձյուն

Published 22 января, 2013 by nonishk

Ինչու է ձյունը սպիտակ:Հենց այն պատճառով,որ նրա բաղադրության մեջ կա օդ:Ընդ որում ձյունը ոչ թե կլանում,այլ արտացոլում է լույսի ճառագայթները: Եթե լեռնային կամ արկտիկական շրջաններից մեկը վիճի, թե այն կարմիր կամ վարդագույն է, մի շտապեք նրա գլուխը ջարդել: Այնտեղ իրոք երբեմն ձյունը այլ գույն ունի:Պատմության մեջ եղել են դեպքեր,երբ այլ գույնի ձյուն է տեղացել:1969 թվականին Շվեցարիայում սև Image եկավ,իսկ 1955 թվականին Կալիֆորնիայի բնակիչները կանաչ ձյուն տեսան:

Stonehenge

Published 22 января, 2013 by nonishk

The surrounding circular earth bank and ditch, which constitute the earliest phase of the monument, have been dated to about 3100 BC. The site and its surroundings were added to the UNESCO‘s list of World Heritage Sites in 1986 in a co-listing with Avebury Henge. It is a national legally protected Scheduled Ancient Monument. Stonehenge is owned by the Crown and managed by English Heritage, while the surrounding land is owned by the National Trust.[3][4]

Archaeological evidence found by the Stonehenge Riverside Project in 2008 indicates that Stonehenge could have been aburial ground from its earliest beginnings.[5] The dating of cremated remains found on the site indicate that deposits contain human bone from as early as 3000 BC, when the ditch and bank were first dug. Such deposits continued at Stonehenge for at least another 500 years.[6] The site is a place of religious significance and pilgrimage in Neo-Druidry.Image

Վարդան Այգեկցի

Published 23 ноября, 2012 by nonishk

Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա`Կիլիկյան Հայաստանի Արքակաղին (Արքակաղանի) վանքում:Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ: Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը:Այնտեղ նա գրել է 22 Ճառ, խրատական 5 թուղթ և այլ գրություններ: Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն:Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած, այնպես էլ արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով: Նա գրել է ավելի քան 30 առակ: Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։

Այգեկցու հետնորդները մինչև անգամ 17-րդ դարը, նրա առակների մատյանը հարստացրել են, ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և անեկդոտներ: Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ: Ձեռագիր մատյանների մի մասը պահպանվել և հասել է մինչև մեզ “ Աղվեսագիրք” ընդհանուր անվան տակ, որովհետև շատ առակների գործող անձը աղվեսն է: Այն հրատարակվել է 1668 թականին, Ամստերդամում: “ Աղվեսագիրքը” թարգմանվել է վրացերեն, արաբերեն, ռուսերեն:

Առակները կարճ են, պարունակում են այն ժամանակաշրջանի հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը:

ՍՈԽԱԿՆԵՐ

Published 21 ноября, 2012 by nonishk

Անտառում՝ խիտ ծառերի ու թփերի արանքից, հանկարծ լսվում է մի հրաշալի ձայն: Նայում ես շուրջբոլորդ, երկար փնտրում, բայց երևի այդպես էլ չես գտնում այդ հրաշալի ձայնի տիրակալին: Եվ երևի մտքովդ էլ չի անցնում, որ այդքան գեղեցիկ ու մեղեդային երգում է մի պստլիկ-պստլիկ թռչուն՝ սոխակը…

Եթե կարծում ես, որ նա իր հրաշալի ձայնի պես հրաշալի արտաքին ունի, ապա սխալվում ես: Նա շատ համեստ, փոքրիկ և արտաքնապես բոլորովին աչքի չընկնող թռչնակ է: Սոխակը միշտ ընտրում է սաղարթախիտ, ստվերոտ անկյուններ, հաճախ տեղավորվում է գետերի ու առուների ափերին: Մի սիրելի անկյուն էլ ունի՝ յասամանի թփերը…

Չափով սոխակը ճնճղուկին է հիշեցնում՝ 16 սմ-ից ոչ ավելի, մոխրաշագանակագույն է, բայց ունի շատ մեծ ու արտահայտիչ սև աչքեր: Հանդիպում են երկու տիպի սոխակներ՝ սովորական կամ արևելյան և արևմտյան: Շատ սոխակներ կարող են ապրել վանդակում, բայց միևնույն է, ոչինչ չի կարող փոխարինել նրանց ազատությանը: Եվ ազատության մեջ արդեն սոխակները չվող թռչուններ են, սիրում են ձմեռել Աֆրիկայում, Արաբական թերակղզում և հարավային Իրանում: Իսկ վերադառնում են այն ժամանակ, երբ ծառերն արդեն կանաչում են, և միջատները սկսում են պտտվել երկնքում: Վերադառնալուն պես թփերի մեջ սկսում են բույն պատրաստել ծառերի տերևներից և շուտով լույս աշխարհ են գալիս նրանց փոքրիկ ձագուկները:

Սոխակը երգում է առավոտից մինչև գիշեր՝ միայն փոքրիկ դադարներով: Երգելիս սոխակը շատ անուշադիր է դառնում, և կարելի աննկատ մոտենալ այս հրաշալի երգիչ-թռչնակին: Հավանաբար նա քեզ այդպես էլ չի նկատի, իսկ դու այլևս երբեք չես մոռանա նրա աննկարագրելի ձայնը և այն ինքնամոռացությունը, որով սոխակը աշխարհին նվիրում է իր համերգը՝ բաց երկնքի տակ…

Աղբյուր http://mocak.am/13096/%D5%BD%D5%B8%D5%AD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80/#more-13096

Գետերն ու լճերը

Published 16 ноября, 2012 by nonishk

Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետեր` Եփրատը և Տիգրիսը (թափվում են Պարսից ծոցը), ՃորոխըՀալիսը և Գայլը (Սև ծով), Կուրը ևԱրաքսը (Կասպից ծով), Ջիհունը (Միջերկրական ծով): Արաքս (Երասխ) գետը սկզբնավորվում է Բյուրակն լեռներից և միակն է, որ ամբողջությամբ հոսում է Հայկական լեռնաշխարհի տարածքով և Կուրին միանալով` թափվում է Կասպից ծովը: Արաքսի և իր վտակների միջոցով ոռոգվում է Հայկական լեռնաշխարհի ամենամեծ` Արարատյան դաշտը: Հայ ժողովուրդը Արաքսն անվանել է «Մայր գետ»: Հայկական լեռնաշխարհի լճերն են`

  • Սևանա լիճը (հիշատակվում է նաև որպես` Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով)` ունի քաղցրահամ ջուր, ձկնատեսակներն են` իշխանը, գեղարքունին, կարմրախայտը, սիգը: Ունեցել է մեկ կղզի, որը ժամանակի ընթացքում ջրի մակարդակի նվազումից հետո այսօր դարձել է թերակղզի: Սևան են հոսում 29 գետեր և գետակներ, նրանից սկզբնավորվում է միայն Հրազդան գետը:
  • Վանա լիճը (հիշատակվում է նաև որպես Բզնունյաց ծով) աղահամ ջրով լիճ է, հայտնի է իր տառեխ ձկով: Ունի չորս կղզի` ԱխթամարԼիմԿտուցԱրտեր:
  • Կապուտան կամ Ուրմիա լիճը (գտնվում է Հայկական լեռնաշխարհի և Իրանական սարահարթի միջև)` լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է և ունի բազմաթիվ կղզիներ:

Այս երեք խոշոր լճերից բացի կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր` ՓարվանաՉըլդր (Ծովակ Հյուսիսո)ԾովքԱրճակԳայլատու և այլն:

Աղբյուր http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AC%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0